Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը հակված է Ադրբեջանի հետ լիակատար խաղաղության, հայ ժողովրդի մեջ ռևանշիզմ չկա, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Ադրբեջանը:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում շեշտեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բաքվից հնչող հայտարարություններին, թե իբր Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան:

«Մենք հակված ենք լիակատար խաղաղության: Մենք հակված չենք խաղաղության, որը ձևական է: Երբ ադրբեջանական կողմը խոսում է ռևանշիզմից, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա իրենք անում են: Եվ ամենամեծ ռևանշիզմը խթանելն այն է, ինչ հիմա իրենք անում են, այն է՝ կոնկրետ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը, Հայաստանին ինչ-որ ձևով ինչ-որ բան պարտադրելու փորձերը: Դրանով ենք իրենք սերմանում այն ռևանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա»,- ասաց նա:

ԱԺ նախագահը շեշտեց՝ հայ ժողովուրդն այսօր ուզում է իր երկրի տարածքում խաղաղ ապրել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ