Ձյան տեսքով տեղումներ կլինեն.սպասվում է -4․․․-5 աստիճան ցուրտ

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ