Գուցե, ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չառաջադրվի, բայց չենք պատրաստվում նման հաճույք պատճառել որոշ շրջանակների․ Կոնջորյանը՝ 2026-ի ընտրությունների մասին

«Գուցե, ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չառաջադրվի, բայց բնականաբար, մենք չենք պատրաստվում նման հաճույք պատճառել որոշ շրջանակների»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ 2026-ի ընտրություններում ՔՊ-ի առաջադրման թեմային անդրադառնալով։

«Մենք ՀՀ ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժ ենք, մենք ժողովրդի հետ օրգանական կապի մեջ ենք և պորտալարով կապված ենք մեր ժողովրդին։ Ես ունեմ համոզմունք, որ ՀՀ-ում, գտնվելով ճակատագրական ժամանակներում, շատ կարևոր գործառույթներ ենք իրականացրել և իրականացնում և որոշողը կլինի մեր ժողովուրդը։ Եթե մեր ժողովուրդը որոշի, որ վստահում է մեզ, ապա մենք պատվով կիրականացնենք դա»,- ընդգծեց նա ։

Անդրադառնալով վերջերս արված սոցիոլոգիական հարցմանը, ըստ որի մասնակցածների 61 տոկոսը չի վստահում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, նա նշեց․ «Ցանկացած երկրում կան և իշխանությանն աջակցող քաղաքացիներ և իշխանության գործողություններից դժգոհ քաղաքացիներ։ Մենք ուշադրությամբ հետևում ենք հարցումներին, հանրային տրամադրություններին։ Ցանկացած հարցման արդյունքում բոլորս էլ մտածելու բան ունենք․ և՛ մենք, և ընդդիմությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ