Իմ ասածը հետևյալն է՝ բոլոր այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանը պետք է հետ գնա, բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք. Սիմոնյան

«Իմ ասածը հետևյալն է՝ բոլոր այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանը պետք է հետ գնա, բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք, մերը մերն է, իրենցը՝ իրենցը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական տարածքներ օկուպացնելու հարցին՝ Սիմոնյանն ասաց. «Ադրբեջանը 200 քառակուսի կիլոմետրի չափով մեր տարածքի մեջ է, դա բոորին հայտնի է, բայց հենց նույն Տավուշի մասում կա երկու եռանկյունիների իրավիճակը, որտեղ մի տեղ մենք ենք այդ եռանկյունին վերահսկում, մեր եռանկյունին իրենք են վերահսկում: Ես համարում եմ, որ հիմնական նպատակը դա խաղաղություն հաստատելն է և մեր 29 743 կիլոմետրն արձանագրելն ու վերհանելն այդ սահմանը:

Ընդհանուր գլոբալ պատկերի մեջ մենք պետք է գլոբալ հարցերին անդրադառնանք, հիմա մենք ունենք խաղաղության պայմանագրի շուրջ քննարկում, և այդ քննարկման մեջ շատ կարևոր հարցեր կան, որոնք ներառված չեն, բայց դրանք նախատեսված չեն, որ ներառված լինեն այդ ֆորմատի փաստաթղթի մեջ: Եթե խոսում ենք սահմանը վերականգնելու մասին, մենք պետք է հասկանանք, որ հիմա գլխավոր նպատակը սահմանը վերարատադրելն է, ինչպես, որ մենք արդեն իսկ արել ենք և խաղաղության պայմանագիր կնքելը: Դրանից հետո մեր հարևանների հետ մեր քաղաքացիներն առևտուր են անելու, այդ բոլոր հարցերը լուծվելու են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ