Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Բաքվում սպանվել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Իոսիֆ Տկաչն ու նրա կինը՝ Լյուդմիլան։ Ադրբեջանական ոստիկանությունը հայտնում է, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է 51-ամյա Իսլամ Խադիևը:

Ադրբեջանի պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոնի փոխտնօրեն Իլհամ Մամեդովն էլ հայտնել է, որ Տկաչը թատրոնում աշխատել է ավելի քան 20 տարի:

«Թոշակի անցնելուց հետո էլ եկել էր այստեղ, հաճախ էր լինում թատրոնում, հանդիպում էր իր սիրելի խմբի հետ, կնոջ հետ լավ հարաբերություններ ուներ, երեխաները, որքան գիտենք, դրսում էին ապրում», -հավելել է Մամեդովը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանություն տեղեկություն է ստացվել Բաքվի Նասիմի թաղամասում Ջոզեֆ Տկաչի (ծնված 1939 թ.) և նրա կնոջ՝ Լյուդմիլա Տկաչի (ծնված 1944 թ.) սպանության մասին։

Ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Իսլամ Խադիևը (ծնված 1973 թ.)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ