Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժոովին. նա կմեկնի Կազան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնելու է Կազան՝ մասնակցելու «ԲՐԻԿՍ»-ի առաջնորդների 16-րդ գագաթնաժողովին։

Էրդողանն այցի շրջանակում ունենալու է նաև երկկողմ հանդիպումներ՝ այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նա վերջին անգամ «ԲՐԻԿՍ» գագաթնաժողովին մասնակցել էր 2018թ․ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

«ԲՐԻԿՍ»-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) իականում 9 երկրի միջազգային տնտեսական միություն է, որը հիմնվել է 2006-ին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էին, որ Թուրքիան ցանկանում է դառնալ BRICS-ի անդամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ