Ֆրանսիայի ԱԳՆ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները։

Պաշտոնյան այդ մասին խոսել է երկրի խորհրդարանում՝ նշելով, թե Ֆրանսիան միշտ կկանգնի միջազգային իրավունքի և արդարության կողքին։

«Մենք դատապարտում ենք միջազգային իրավունքի խախտումներն ամենուր և բոլոր ժամանակներում, դապարտում ենք Իսրայելի գործողությունները Գազայում, ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակումները, Իսրայելի՝ «Հըզբոլլահ»-ի բրահարձակումները: Դատապարտելի են նաև Լիբանանում Իսրայելի հարձակումները, Իրաքում և Սիրիայում եզդիների դահիճների, Աֆղանստանում թալիբների, Սուդանի զինված ուժերի առակատումները: Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումները, Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինայի վրա հարձակումը»,- նշել է Բարրոն՝ հավելելով, որ Ֆրանսիան ունի մեկ ուղերձ և այն միջազգային իրավունքի և արդարադատության մասին է:

Բաքվում արդեն հասցրել են ջղաձգվել այս հայտարարությունից:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարություններին՝ նշելով, որ նա անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին։

«Պարոն նախարար, միջազգային իրավունքին և արդարադատությանը ձեր հավատարմության մասին հայտարարելու համար հարկավոր է հարգել միջազգային իրավունքը և արդարադատությունը և գործել ըստ այդմ»,-«X»-ի միկրոբլոգում գրել է Հաջիզադեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ