Ընդդիմությունը եկել էր ասեր՝ մեր վրա հույս չդնեք. Վլադիմիր Վարդանյան

Ընդդիմությունը եկել էր ասելու՝ մեր վրա հույս չդնեք:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդդիմությունը բոյկոտեց Ազգային ժողովում՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգի վավերացման հարցի քննարկումը:

«Երբ որ դու գրծընթացը ոչ իրավաչափ ես համարում, դու ի սկզբանե չպետք է մասնակցես, իսկ եթե ապօրինի ես համարում, պետք է դիմես պատկան մարմիններին: Բայց չի կարելի ասել ես գործընթացը ոչ իրավաչափ եմ ճանաչում, բայց գամ, էս ելույթն էլ ունենամ, էս էլ ասեմ, սրա վերաբերյալ էլ արտահայտվեմ, հետո էլ գամ քննարկումներին, մոտ 2.5-3 ժամ հանձնաժողովի նիստ անեմ, դրանից հետո էլ ասեմ հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետից երկար է նիստ արել, դրա համար էս հարցը չպետք է ընդգրկվեր օրակարգում, և վերջում ասել, հա, մենք մոռացել էինք ասել, որ բոյկոտում ենք:

Սա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ