Այս 3-ամյա տղան հրաշքով է ողջ մնացել ինը մետր բարձրությունից ․․․

Հնդկաստանի 3-ամյա բնակիչ Նադիմը հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ պատահաբար վայր է ընկել երրորդ հարկից։Փոքրիկն ընկել է 9 մետր բարձրությունից ուղիղ երկաթաձողի վրա, որի երկարությունը ավելի քան 180 սանտիմետր էր։

Ձողը ծակել է երեխայի ձախ ազդրը եւ դուրս եկել մեջքով՝ չվնասելով կենսականորեն կարեւոր օրգանները։ Նադիմին առաջին օգնություն ցուցաբերել է տեղի էլեկտրիկը, որն այդ պահին աշխատում էր մոտակայքում։

Հենց նա է տղային հասցրել հիվանդանոց։ Նադիմին անհապաղ վիրահատեցին, վիրահատությունը տեւեց 3 ժամ։ Պարզվեց, որ ձողը երկու սանտիմետր հեռու է անցել նրա լյարդից, բայց վնասել է ստոծանին եւ բարակ աղին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ