Հայաստանը որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի, և ընդհանրապես տարածաշրջանի երկրների նկատմամբ, չունի. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունն իր իրականացրած քաղաքականություններով և ռազմավարական քաղաքականություններով արձանագրում է, որ որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի նկատմամբ, և ընդհանրապես, տարածաշրջանի երկրների նկատմամբ չունենք:

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել:

Ավելի ասեմ, ՀՀ-ն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ