Դուք սպառվել եք, դա ձեր սրբազանի մաշվածությունն է ասում, 5 հոգի մարդ չեք կարող հավաքել. Սիմոնյանը՝ ընդդիմությանը

«Այստեղ նստած ձեր գործընկերները՝ Միքայել Մանուկյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Կարեն Շախմուրադյան, քվեարկել են կողմ, և այդ դրոշակները, որ հիմա շարել եք, մեր ներպետական օրենքով այդ կտորը ֆիքսել են որպես Ադրբեջանի Հանրապետություն, հիմա դուք եկել եք ստեղ, ի՞նչ եք ուզում»:

Այս մասին Ազգային ժողովում՝ հայտարարությունների ժամին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ընդդիմությանը և մատնանշելով նրանց սեղաններին դրած ԼՂ դրոշը:

«Ես գիտեմ, որ Դաշնակցության հետ կապված մեծ ու հայտնի ասացվածք կա. «Կողմ ըլալով՝ դեմ ենք, դեմ ըլալով՝ կողմ ենք», բայց օրենքը հստակ է: Այդ դրոշակին, որ ձեր դիմաց դրված է, ամեն անգամ նայելուց հիշեք, որ դուք քվեարկել եք, որ այն կողմը՝ այն կտորը Ադրբեջանի Հանրապետություն է, ու չգաք ստեղ մարդկանց աչքերին թոզ չփեք: Էդ ես չեմ ասում, որ դուք սպառվել եք, էդ ձեր միտինգների դատարկությունն է ասում, էդ ձեր սրբազանի մաշվածությունն է ասում, էդ ձեր մաշված Վազգեն Մանուկյանն է ասում, որ 5 հոգի մարդ չեք կարող հավաքել, որ Դաշնակցությունը ու Դոգը հավասար վարկանիշ ունեն: Գնացեք դրա մասին մտածեք, դուք ձեր արածների համար ամաչեք»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նաև նկատեց՝ տպավորություն է, թե ընդդիմությունը ԱԺ լսումների իրենց տեքստերը ադրբեջաներենից է թարգմանում. «Կարդում եք լուրջ դեմքի արտահայտությամբ, ձեզ էլ թվում է՝ ազգանվեր գո՞րծ եք անում: Չենք թողնելու՝ ես ժովուրդը, դուք պետություն եք ծախել, հենա տեսանք՝ մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ