Հայ ժողովուրդը ունի եվրոպական նկրտումներ և մեր քաղաքականությունը մշակելիս մենք հաշվի ենք առնելու այդ նկրտումները. Սոնա Ղազարյան (տեսանյութ)

«Խորհրդարանը սպառել է իր քաղաքական օրակարգը և դրա վկայությունն է վերջին հարցումները, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը 1-2% ուներ և «Քաղաքացիական պայմանագրից» հետո «Բարգավաճ Հայաստանն» էր»,- այս մասին Աժ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Պատգամավորը ափսոսանքով նշեց, որ հայտարարությունների ժամը չի օգտագործվում ապագայի մասին խոսակցություն ունենալու համար և հույս հայնտեց, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում տեղ կզբաղեցնեն ուժեր, որոնք իսկապես հայացք ունեն դեպի ապագա:

«Մեր քաղաքացիների 56%-ը հաստատում է, որ ապագան տեսնում է եվրամիության հետ խորը եվրոպական ինտեգրման օրակարգում, այսինքն հայ ժողովուրդը ունի եվրոպական նկրտումներ և մեր քաղաքականությունները մշակելիս մենք հաշվի ենք առնելու այս եվրոպական նկրտումները»,- հավելեց Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ