Քաղաքական ուժերը պետք է հայտ ներկայացնեն՝ զբաղեցնելու ԱԺ ընդդիմության տեղերը, որը սպառել է իրեն․ Ալեքսանյան (տեսանյութ)

Մեր խորհրդարանական ընդդիմությունը ակնհայտորեն սպառել է իրեն, ընդդիմության դիսկուրսը եւ նարատիվը ջախջախված է Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, նշելով, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը ՀՀ քաղաքացիներին չունեն ոչինչ առաջարկելու։

«ՀՀ քաղաքացիների ընկալումներում խորհրդարանական ընդդիմության առաջարկածը ոչ ուղիղ, բայց իրենց շրջաբերականում ու հանրային ելույթների եզրերում՝ մերժվել է ՀՀ քաղաքացիների կողմից»,- ասաց նա։ Ալեքսանյանի խոսքով՝ ընդդիմությունն առաջարկում է Հայաստան, որը չունի սահմանազատված եւ սահմանագծված սահման, որը պետք է դառնա Միութենական պետության մաս։

«Հիմա Հայաստանի քաղաքական դաշտի մյուս ուժերը պետք է հայտ ներկայացնեն՝ զբաղեցնելու խորհրդանական ընդդիմության կամ գուցե ոչ ընդդիմության տեղերը»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ