Ըստ Քոչարյանի «Հայաստան» և Սերժի «Պատիվ ունեմ» դաշինքների՝ ՀՀ-ն պետք է չունենա սահմաններ և լինի անորոշ. Հովհաննիսյան

«Քոչարյանի «Հայաստան» և Սերժի «Պատիվ ունեմ» դաշինքները վերջնականապես ձևակերպեցին իրենց քաղաքական, ավելի շուտ արտաքին քաղաքական նպատակը. Հայաստանը չպետք է ունենա սահմաններ, լինի անորոշ տարածքով երկիր, մնա խոցելի, որ բաց մնա նորից մեր վզին թոկ քցելու հնարավորությունը, այս անգամ, ըստ դաշնակների շրջաբերականի, Հայաստանը բռնակցելու միութենական պետությանը»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, թե սա է խորհրդարանական ընդդիմության, «փողոցում դեգերող տերտերի, ամբողջ օրը կեղծ լուրեր գեներացնող լրագրողների, օրավարձով քաղաքագետների և մի շարք այլ ապազգային տարրերի հանձնարարությունը»:

Հիշեցնենք՝ Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ