Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը հայտնել է՝ ինչն է խանգարում Խաղաղության պայմանագրի կնքմանը

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, թե Հայաստանի Սահմանադրությունն է, որ «խանգարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։ Իսկ խաղաղության պայմանագիր կնքելու համար «անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրությունից բացառել տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ»։

«Այս համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի։ Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ: Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ