ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կաշխատի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի (ՌԸՖ) համակարգում։

Այս մասին հայտնել է ՌԸՖ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։

«Լևոն Ջուլֆալակյանը մեր ժամանակակից սպորտի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է միայն ըմբշամարտի հարթակում աշխատելու հետ, նրա հսկայական փորձը թույլ տվեց շատ դժվարին պայմաններում հասնել հաղթանակի Սեուլի Օլիմպիական խաղերում 1988 թվականին: Նա կլինի մեր կազմում, սա պարզ է և՛ որպես խորհրդատու, խորհրդական, և՛ որպես մեր ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Լևոն Ջուլֆալակյանը ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։

Լևոն Ջուլֆալակյանը 60 տարեկան է, 1999-2019 թվականներին եղել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։ 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է, իսկ 2003 թվականից՝ ՀԱՕԿ գործկոմի անդամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ