Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, մինչ այդ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նշենք՝ հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կայանալու է Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, որին մասնակցելու է նաև վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, Կազան կմեկնի ուշ երեկոյան, երբ ավարտված կլինի խորհրդարանական հարցուպատասխանը:

Վարչապետի՝ Կազան ուղևորվելու մասին, ըստ Բաղդասարյանի, կտրվի առանձին հաղորդագրություն։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակից բոլոր պետությունների ղեկավարների հետ։

Միջոցառմանը նաև մասնակցելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ