Երևանում տղամարդը պարտքը չվերադարձնելու դիմաց անպարկեշտ առաջարկություն է արել 21-ամյա աղջկան

Հոկտեմբերի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 21-ամյա Ս․ Հ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին իր ծանոթ Գագիկ Ա․-ն տելեգրամ հավելվածի միջոցով հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն պարտք եղած 100 հազար դրամը ժամանակին չվերադարձնելու դեպքում պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Գագիկ Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ