Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․Ալեն Սիմոնյան

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք մեր օրակարգը պետք է բերենք, մենք որոշել ենք, ու ժողովուրդը մեզ սատարում է, որ խաղաղություն հաստատենք։ Ճիշտ է, այդ ընթացքում տարբեր խնդիրների ենք բախվելու, և դրանք լուծելը մեր աշխատանքն է։ Եթե այդ խնդիրները չլինեին, խաղաղության պայմանագրի գործընթացը ավարտված կլիներ։ Հիմա իմ ասածն այն է՝ մի մտեք այլ տրամաբանության մեջ։ Այն փաստաթուղթը, որը հիմա քննարկվում է, մենք միակողմանի չենք գրել, քննարկել ենք իրենց հետ ու եկել համաձայնության, դա միակողմանի չէ։ Պետք է ասեմ, որ վերջին ժամանակահատվածում որևիցե քննարկում, որտեղ Ադրբեջանից ունեցել ենք վստահեցում, որ դա իրենց համար ընդունելի է, մենք խոչընդոտների չենք հանդիպել»,- վստահեցրեց նա։

Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե Կանոնակարգը շտապողականությամբ ՀՀ Ազգային ժողովում քննարկելը իմաստ չունի՝ Սիմոնյանը նշեց․ «Արմեն Ռուստամյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր) և նրա կուսակցությունը ուզում են տապալել այս գործընթացը և շրջաբերական են պտտեցնում դրա վերաբերյալ։ Ես իմ կողմից ամեն ինչ պետք է անեմ իմ օրակարգը առաջ տանելու և միջազգային սկզբունքներ ֆիքսելու համար։ Ես չեմ կարող տեղավորվել ադրբեջանական, ռուսական, թուրքական կամ որևէ այլ երկրի տրամաբանության մեջ։ Հայաստանը իր տրամաբանությունն ունի, սովորե՛ք, որ ՀՀ-ն դա ունի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ