Եթե նենց է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Արդյո՞ք Ադրբեջանում ընթանում եք որևէ պորցեսներ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի հետ․ այս հարցին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Պետք է հաշվի առնենք երկրի իրավական համակարգը․ մենք խորհրդարանական երկիր ենք, Ադրբեջանը՝ նախագահական։ Այս փաստաթուղթը, որն ընդունվում է, ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ երկու կողմերը փոխանակվում են արձանագրությամբ։

Եթե նենց է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում, մինչև այն չփոփոխվի։ Մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք, նենց չէ, որ նստել որոշել ենք ինչ-որ փաստաթուղթ ընդունենք վավերացնենք ու բերենք Ազգային ժողով»,- ասաց նա։

Ինչ վերաբերվում է այն հարցին, թե Ադրբեջանից ստացվել է հավաստիացում, որ իր զորքերը կհեռանան ՀՀ ինքնիշխան տարածքից, նա նկատեց․ «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, թե որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն տեղերից, որտեղ որ մենք ենք առաջ, չէ որ սահամանի վրա պարզ չէ, որտեղ ինչն է անցնում ու մենք հիմա վերարատադրում ենք այն քարտեզը, որով մենք անկախացել ենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ