ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերթական նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի քննարկմանն անդրադառնալով հայտարարեց, որ եթե պարզվի, որ Ադրբեջանը չի վավերացնում սահմանազատման կանոնակարգը՝ համաձայնությունը տեղի չի ունենա։
«Լավ, եթե այդպիսի վատ բան է մեր համար ձեր տրամաբանությամբ՝ ինչի՞ չպիտի վավերացնի Ադրբեջանը»,- ընդդիմությանն արձագանքելով ասաց նա։
Ռուբինյանը հարց տվեց. «Լավ, եթե մենք վավերացրեցինք՝ Ադրբեջանը չվավերացրեց՝ դրա ռիսկը ո՞րն է»։