Նիկոլ Փաշինյանի անունն էլ մի քիչ քիչ տվեք, ինչքան շատ եք տալիս, նրա ու մեր վարկանիշը բարձրանում է: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.
«Հարգելի պրն Մինասյան, ԼՂ-ի այդ դրոշը, որ դրել եք այդտեղ, Սահմանադրությամբ գրված է, որ այս, այս շրջանը հանդիսանում է ԼՂ անբաժանելի մաս, իսկ Դուք այստեղ ձեր գործընկերների հետ կոճակ եք սեղմում և ներպետական օրենքով սահմանում եք, որ դա՝ ոչ, ԼՂ չէ, Ադրբեջանի Հանրապետություն է, ու հիմա գալիս եք զարմացած դեմքով ինձ ստի մեջ եք մեղադրում։ Խնդրում եմ, դրա համար իրավաբան պետք չէ լինել, պետք է տառաճանաչ լինել և պարկեշտություն ունենալ ու տեսնել, թե դուք ինչ եք արել և հիմա ուրիշներին դրա մեջ չմեղադրել»,- ասաց Ալեն Սիմոնյանը: