ԲԱՑԱՌԻԿ. «Կակռազ էնքան սոված եմ». Ինչպես է Փաշինյանը երթի ժամանակ խաչապուրի ուտում

«Մենք սրանով ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ մեր կամքն ամուր է քարից էլ, և մեր ոգին հանձնվել չգիտի։ Մեր ազատ Հայաստանի կառուցման ճանապարհին ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի, մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, ժողովրդի մանդատը։ Հազարավոր քաղաքացիների աչքերի մեջ նայեցինք, ստացանք օրհնությունը։

Սա քավության երթ էր, որովհետև մենք արդեն վեց ամիս առաջնորդում ենք Հայաստանը՝ իշխանության կարգավիճակով և սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր սխալների համար, հնարավոր վրիպումների համար։

Սա քավության երթ էր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որևէ պահ այս ընթացքում դառնացել են, ովքեր հիասթափություն են ապրել այս ընթացքում», — հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև երթը համարեց ուխտագնացություն երևանյան փողոցներով, որով հաստատել են հավատարմությունը «թավշյա հեղափոխության արժեքներին»։

Կառավարության մոտ նա հայտարարեց «թավշյա, ոչ բռնի» տնտեսական հեղափոխության մասին։ Փաշինյանը խոստացավ, որ հեղափոխության արդյունքում Հայաստանը կդառնա տնտեսապես զարգացած, բարձր տեխնոլոգիաներով, արդյունաբերական երկիր։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ