Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Էրդողանի կառավարության կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահվանը:
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ տված մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը հայտարարել է, թե «մթության ու խավարի կազմակերպության պարագլուխը մահացել է»:
«Մեր պետությունը շարունակելու է պայքարն այդ կազմակերպության դեմ: Այս մահը մեզ մոտ ինքնագոհություն չի առաջացնելու»,-հավելել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է Թուրքիայում արգելված FETO կազմակերպության հիմնադիր, թուրք իսլամական քարոզիչ, նախկին իմամ Ֆեթուլլահ Գյուլենը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկարամյա հակառակորդն էր համարվում: