Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանը քննարկելու է Ադրբեջանում քաղաքական իրավիճակը, մարդու իրավունքների խնդիրները: Քննարկման թեմա է լինելու նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները:

«Երեքշաբթի ԵԽ պատգամավորները քննարկումներ կանցկացնեն ԵՄ հանձնաժողովի հետ, իսկ հինգշաբթի կկայանա բանաձևի քվեարկություն: Քննարկումները կկենտրոնանան նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ուղղությամբ»,- ասված է ԵԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ