ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան․ տեսանյութ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Մխիթարյան ճեմարան:

Այս մասին սոցցանցի իր էջում Հակոբյանը գրել է.

«Շրջայց կատարեցի ճեմարանի տարածքում, հայր Եղիա Ծայրագույն վարդապետ Քիլաղպյանը ներկայացրեց Մխիթարյան ճեմարանի գործունեությունը, կրթական ծրագրերը:

Անդրադարձ կատարվեց նաև Մխիթարյան միաբանության՝ հայապահպանության և արտերկրում հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված գործունեությանը: Ծանոթացա նաև ճեմարանի գրադարանի հարուստ հավաքածուին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ