Օտարերկրացի 27-ամյա կինը թմրամիջոցներ է ներմուծել և իրացրել (տեսանյութ)

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել է տեղեկություն օտարերկրացի կնոջ մասին, ըստ որի կինը տարբեր տեսակի թմրամիջոցներ է ներմուծում Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպում դրանց իրացումը։

«ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների լայնածավալ ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կնոջ ինքնությունը, ճշտվել նաև բնակության վայրը:

Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել 27-ամյա կնոջ բնակության վայրում։

«Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է էլեկտրոնային 4 կշեռք, մոտ 97 գրամ «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոց, ընդհանուր 74 փաթեթ՝ ընդհանուր 145 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը նախատեսված էր տարբեր վայրերում տեղադրելու համար»,- հայտնել է ՔՈԳՎ ավագ օպերլիազոր Դավիթ Պետրոսյանը։

27-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ