Կրթությունը դարձնել թիվ մեկ թրենդը, կարծիք ձևավորող անձանց հետ քննարկում էինք այս հարցը. Հակոբյան

«Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձնաց հետ այսօր քննարկում էինք հետեւյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային- հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը»։

Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով հանդիպումից համառոտ տեսանյութ և շարունակելով.

«Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու եւ արդյունավետ քննարկման համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ