Իմ նկատմամբ սպառնալիք չի եղել, բայց պատերազմի սպառնալիք եղել է. Գրիգորյան

Իմ նկատմամբ սպառնալիք չի եղել:

Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման գործընթացին:

Լրագրողների դիտարկմանը՝ եթե ուժի սպառնալիք չի եղել, ապա Տավուշում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բնակիչներին ասել՝ չհամաձայնելու դեպքում պատերազմ է լինելու, Գրիգորյանը պատասխանեց.

«Չեմ հասկանում, թե ինչ եք ասում: Դուք ասում եք՝ իմ վրա, իմ վրա սպառնալիք չի եղել, բայց պատերազմի սպառնալիք եղել է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ