ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է Պետրոս Ղազարյանին հարցազրույց տալուց հետո ՀՅԴ-ականների բարձրացրած աղմուկին, որի վերաբերյալ ռեպորտաժը (Պատրաստել է «Երկիր Մեդիա» Հ/Ը-ն) իր էջում կիսվել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կարկառուն ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:
«Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել: Մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել:
Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին:
Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»,- գրել է Չախոյանը:
Նկատենք, որ Տարոն Չախոյանը հարցազրույցում ասել է, որ անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հրադադարի հաստատման մասին է, ոչ թե տարածքներ զիջելու, ինչպես նաև՝ ՀՅԴ-ականները ԼՂ-ում նախագահ են փոխել և նպաստել ԼՂ անկմանը: Այս հայտարարությունները ջղաձգել են ՀՅԴ-ականներին: Նրանք պնդում են, թե դրանք ապատեղեկատվություն են: