Մահացել է Թուրքիայի պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչ, Էրդողանի երկարամյա հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենը

Մահացել է Թուրքիայում արգելված FETO կազմակերպության հիմնադիր, թուրք իսլամական քարոզիչ, նախկին իմամ Ֆեթուլլահ Գյուլենը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկարամյա հակառակորդն էր համարվում:

Գյուլենի մահվան լուրը հաստատել են CNN TÜRK-ի ուղիղ եթերում:

Նշվում է, որ վերջերս նրա առողջական վիճակը մտահոգիչ է եղել, նա ունեցել է երիկամների անբավարարություն և շաքարախտ, նաև՝ դեմենցիա:

Գյուլենը մեղադրվում էր 2016-ին Թուրքիայում Էրդողանի դեմ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:

Գրող և իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը բնակվում էր ԱՄՆ-ում՝ իբրև աքսորյալ:

Էրդողանը Գյուլենին մեղադրում էր ոստիկանական, դատական համակարգերում, զինված ուժերում և մամուլում «զուգահեռ կառույցներ» ստեղծելու փորձի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ