«Վերջին շրջանում նոր, հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ». Տիգրան Ավինյան

«Ուզում եմ խոսել մի նոր՝ հետաքրքիր տեսակի կոռուպցիայից, որը սկսել է զարգանալ վերջին շրջանում և որի մասին 2-րդ, 3-րդ դեպքն է որ լսում եմ»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով շինթույլտվությունների հարցում ձևավորված նոր կոռուպցիոն սխեմաների մասին:

«Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին այս պրոցեսի մեջ ներքաշելու գործընթաց, որովհետև սա իրականացվում է որոշակի բրոկերական ընկերությունների կողմից»,- ասաց քաղաքապետը՝ պարզաբանելով, որ որոշ բրոկերական ծառայություններ շինթույլտվութուն ստանալու գործընթացի առնչությամբ մարդկանց ասում են՝ գումարը տվեք գործը 90%-ով կկազմակերպվի։

«Սիրելի կառուցապատողներ, խնդրում եմ՝ մի եղեք միամիտ։ Երևանի քաղաքապետարանում որոշում կայացնելու գործընթացը բավականին դիվերսիֆիկացված է։ Փաստացի, քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս իրարից անկախ ճարտարապետներ և այդ խորհրդի կարծիքի հիման վրա է միայն տրվում այդ շինթույլտվությունները։ Հետևաբար, բրոկերական ծառայություններից խորհուրդ չեմ տալիս օգտվել, որովհետև դրանք փաստացի ապօրինի գործունեություն ծավալող ընկերություններ են, և նրանց հույը ձեր միամտությունն է, խնդրում եմ և հորդորում՝ մի եղե՛ք միամիտ»,- ասաց քաղաքապետը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ