Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունն ավարտվել է

Սեպտեմբերի 29-ին ավարտվել է Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունը:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Քվեարկության է դրված եղել 2 նախագիծ՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։

«Ակտիվ քաղաքացի» հարթակում դիտումների քանակը կազմել է շուրջ 40 հազարից ավելի, քվեարկություն են իրականացրել 2030-ը։ Կասկադ այգիներ տարբերակին կողմ են քվեարկել 44,4%-ը, մշակութային հանգույցին՝ 55,6 %-ը։

Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ երկու տարբերակներն էլ մշակվել են միջազգային որոշակի ճանաչում ունեցող ճարտարապետական երկու ընկերությունների կողմից. «Ավելին՝ առաջին տարբերակը, որն ավելի քիչ ձայներ է ստացել շատ ավելի պատրաստի նախագիծ է, բայց հաշվի առնելով երևանցիների կարծիքը առաջարկում եմ բաց առաջարկների մրցությանի տրամաբանություն կազմակերպել, որտեղ կհրավիրենք ներդրողներին, որոնցից էլ կիրականացնենք ընտրություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ