Երևանցինե՛ր, խնդրում եմ՝ նոյեմբերի 1-ից տրասնպորտից օգտվելիս վճարեք 2 տարբերակով՝ 100 դրամի, կամ QR կոդի. Ավինյան

«Մոտավորապես 7,5 միլիարդ դրամ Երևանի քաղաքապետարանն այս տարվա ընթացքում սուբսիդավորում է «Երևանի» ավտոբուս ՓԲԸ-ն»:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևան քաղաքաում հասարակական տրանսպորտն ապահովելու համար այս ծախսերը գնալով ավելանում են և ամեն նոր գնված շարժակազմի հետ ծախսերը շարունակելու են ավելանալ: Այս տարի գնել ենք 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս և դեռևս պետք է շարունակենք այդ ծրագիրն իրականացնել: Եվ ինչ ենք մենք խնդրում և առաջարկում. նվազագույնը նոյեմբերի 1-ից մենք խնդրում ենք, որ տրանսպորտից օգտվելիս վճարման 2 եղանակ օգտագործեք: Առաջին եղանակը 100 դրամանոց մետաղադրամ ունենալն է, որը ձեզ թույլ կտա միանգամից սարքից օգտվելով 100 դրամը թողնել այնտեղ և օգտվել տրանսպորտից։ Երկրորդը՝ միասնական տոմսային համակարգի նախնական մասնիկն է՝ էլեկտրոնային տոմսը, որը կարող եք գնել տերմինալներից QR կոդով»,- ասաց Ավինյանը:

Ըստ նրա՝ ամենահարմար ձևը հեռախոսով սմարթֆոնից օգտվելն է՝ այս պահին առկա Թելսելում առկա հնարավորությամբ։

«Սա օգնելու է շահույթների շարունակական աճ ապահովել, խուսափել ստվերից և անցումը միասնական տոմսային համակարգին շատ ավելի դյուրին է դարձնելու։ Եվ եթե ուզում ենք Երևան քաղաքում ունենալ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ, մենք էլ խնդրում ենք ձեզ աջակցել մեզ այդ գործում և սկսել օգտվել կամ տոմսային համակարգից, կամ միշտ ունենալ 100 դրամանոց մետաղադրամ, որը կգցեք սարքի մեջ»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ