Իլոն Մասկը խոստացել է օրական 1 միլիոն դոլար խաղարկել

195 միլիարդ դոլար կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ սահմանադրության պաշտպանությանն ուղղված օնլայն պետիցիային քվեարկողների մեջ օրական մեկ միլիոն դոլար խաղարկել մինչև նոյեմբերի 5-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները Այս մասին հայտնում է РБК-ն։

Պենսիլվանյա նահանգում Հանրապետական Դոնալդ Թրամփի աջակցության նպատակով ընտրողների հետ հանդիպման ժամանակ էլ Մասկը տվել է առաջին շահումը։ «Միակ բանը, որ մենք խնդրում ենք այդ մեկ միլիոն դոլարը ստանալու համար, պետիցիան ստորագրելն է», – ասել է գործարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ