Ավտոկռունկը կողաշրջվել է շինության վրա (լուսանկար)

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկ մոտակայքում ավտոկռունկը թեքվել է և հենվել շենքին. անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 2-րդ փողոցում ավտոկռունկը կողաշրջվել է և ընկել երկհարկանի շինության և արտաքին լուսավորության լարերի վրա, ինչի հետևանքով վնասվել է շինությունը. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Կողաշրջված ավտոկռունկն ուղղվել է հատուկ տեխնիկայի միջոցով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ