Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը, որին միացել է նաև նախագահը

Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը, որին միացել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ակցիան որոշել են անցկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իսկ ավելի ուշ նրանց միացել են ընդդիմադիր կուսակցությունները:

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, վրացական ընդդիմության կողմնակիցները երթը անցկացնում են ի պաշտպանություն Եվրամիությանը երկրի ինտեգրման։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ