Դանակը կոկորդին՝ 98 տոննա կշռող գնացք է քաշել․ «Դյուզնագիրքը» նոր ռեկորդներով հարստացավ

«Դյուցազնագիրքն» այսօր միանգամից մի քանի ռեկորդներով հարստացավ։ 3 հայ դյուցազուններ իրենց զարմանալի ուժը ցույց տվեցին։ 36-ամյա Դավիթ Ոսկանյանը, որը կրկեսի արտիստ է, հանդես է գալիս էքստրեմալ և յոգա ժանրերում, միաժամանակ գիտությամբ է զբաղվում, այս ամենին զուգահեռ այսօր «Դյուցազնագրքի» արդեն յոթակի ռեկորդակիր դարձավ, գրում է Սպուտնիկ Արմենիա-ն:

Առաջին ռեկորդը Դավիթը սահմանեց՝ 98 տոննա կշռող 3 վագոնից բաղկացած գնացքը 3 մետր 74 սմ քաշելով, ընդ որում` դա արեց դանակը կոկորդին դրած։

Երկրորդ ռեկորդի համար արդեն 2,2 տոննա կշռող ավտոմեքենան բարձրացավ պառկած դիրքում գտնվող Դավիթի վրա, միաժամանակ 60 կգ կշռող տղան էլ բահը սեղմեց Դավիթի կոկորդին ու կանգնեց դրա վրա։ Այս դիրքում Դավիթը մնաց 15 վայրկյան։

«Դյուցազնագրքի» հանձնաժողովը երկու ռեկորդն էլ ընդունեց ու գրանցեց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ