60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը երկրոդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Եզրափակչում հայ մարզուհին հաղթեց ուկրաինուհի Տետիանա Դովգալին։ Հայ մարզուհուն պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։