Կլինի նաև մամոգրաֆիկ ստացիոնար ծառայություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում եղել է նաև Վանաձորի բժշկական կենտրոն։

Լոռու մարզպետի և բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյանի հետ նախարարը շրջել է կառուցվող Ինֆեկցիոն մասնաշենքի շինհրապարակում։

Աշխատանքները կավարտվեն 2025 թվականի կեսերին։

«Այստեղից հետո Վանաձորի Լոֆթ կենտրոնում կունենանք կանանց հետ հանդիպում Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման շրջանակում։

Ի դեպ, Վանաձորի բժշկական կենտրոնը կունենա նաև մամոգրաֆիկ ստացիոնար ծառայություն»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է նախարարը։

Ավելի վաղ Անահիտ Ավանեսյանն այցելել էր Սպիտակի բժշկական կենտրոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ