Հայաստանը լուրջ գրավչություն է ունենալու այս արագ զարգացող գլոբալ հարթակից. Կոպիրկինը՝ ԲՐԻԿՍ-ից ՀՀ-ի օգուտի մասին

BRICS-ը ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել»։

Այս մասին «Ռիա Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ի՞նչ օգուտներ կարող է տալ Հայաստանին BRICS-ի շրջանակներում համագործակցությունը։ Պատասխանելով հարցին, Կոպիրկինը նշել է.

«Հայաստանի համար առավելությունների առումով, խոսում են ԲՐԻԿՍ-ի ընտանիքում հանրապետության այնպիսի առանցքային գործընկերների, ինչպիսիք են Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը։ Կարևոր է, որ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան հայտեր են ներկայացրել՝ միանալու ասոցիացիային։ Որպեսզի ամփոփենք այս պատկերը, ապա ակնհայտ է, որ Հայաստանը լուրջ գրավչություն է ունենալու երկխոսության և համագործակցության այս արագ զարգացող գլոբալ հարթակից»,- ասել է դեսպանը։

Նշենք, որ Կոպիրկինը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ