Խոշոր ավտովթար Տավուշում․ 10 տուժած կա, այդ թվում՝ երեխաներ

Տավուշի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել , որի հետևանքով 10 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Թեղուտ գյուղում, բախվել են «Mercedes Vito» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:

10 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Տուժածների թվում նաև երեխաներ կան։

Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն առայժմ չկա։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզվում են վարորդների և տուժածների ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ