Երևանում տարիներ առաջ ուսում ստացած Լաոսի ԱԺ պատգամավորները հայերենով ասացին, որ սիրում են Հայաստանը. Հակոբ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.

«Լաոսի Ազգային ժողովի պատգամավորները տարիներ առաջ իրենց ուսումն են ստացել Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում։

ASEAN երկրների միջխորհրդարանական վեհաժողովի 45֊րդ գագաթաժողովի ընթացքում մոտեցել էին մեզ` կիսվելու Հայաստանից ստացած տպավորություններով։ Հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»։

Հրաշալի հանդիպում էր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ