Վարչապետը ծանոթացավ՝ ինչպես են Գաբոյանները օգտվել Կառավարության ոչխարաբուծության զարգացման ծրագրից

Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կառավարության լիզինգի ծրագրերից օգտված Գաբոյանների ընտանիքին:

Գաբոյանների ընտանիքն օգտվել է Կառավարության ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրերից:

Ըստ այդմ՝ անասնագոմի կառուցման համար ներդրողը ստացել է 30 մլն դրամ վարկ՝ 0 % տոկոսադրույքով։

Ներդրողի կողմից իրականացված աշխատանքների շրջանակում մշակվում է շուրջ 160 հա վարելահող։ Կառավարության ծրագրով ներդրողը ձեռք է բերել 240 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխար։

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների իզինգի ծրագրով ձեռք են բերվել նաեւ գյուղատնտեսական տեխնիկա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ