Մեր գյուղերը ցեխերից հանելու պրոցես է սկսվել, տասնյակ բնակավայրերում նման ծրագիր է իրականացվում. վարչապետ (տեսանյութ)

Մեր գյուղերը ցեխերից հանելու պրոցես է սկսվել:

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում՝ մատնացույց անելով գյուղերից մեկի քարապատված փողոցները:

«Հիմա տասնյակ գյուղերում նման ծրագիր է իրականացվում: Շատ տեղերում, օրինակ Հոռոմում, երբ որ հարցրի, թե վերջին անգամ երբ է ճանապարհը ասֆալտ, կամ որևէ ծածկ ունեցել, ասացին, որ պատմության մեջ երբեք չի եղել:

Այս պրոցեսը ես համարում եմ շատ կարևոր, որովհետև սա և տնտեսական, և քաղաքակրթական, և սոցիալ-հոգեբանական հարց է մեր գյուղերը ցեխից հանել:

Իհարկե, բոլորը միանգամից չենք հասցնի անել, բայց հերթով պետք է բոլոր գյուղերում, բոլոր բնակավայրերում անենք, որովհետև ինքը նաև բնակավայրին շատ լավ կոլորիտ է տալիս»,-ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ