«Հայկական կողմը դադար է վերցրել և ուզում է թուրքերի հետ ուղիղ շփվել». Լավրով

Հայաստանն ուզում է ուղիղ շփում ունենալ թուրքական կողմի հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում տարածաշրջանային «3+3» հարթակի հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է, որ այս գործընթացը սկսվի, Իրանը ևս միացել է դրան, սակայն ներկայումս հանդիպումներ նախատեսված չեն։

«Հայ գործընկերները դադար են վերցրել: Նրանք կարծում են, որ այժմ պետք է ուղիղ շփվեն թուրքերի հետ և հասկանան, թե ինչ է պետք անել»,- ասել է Լավրովը։

Ռուս նախարարն ընդգծել է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումն ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, ուստի հանդիպմանն առաջարկվել է այդ հարցերը քննարկել համալիր և ներգրավված երկրներին խրախուսել, որ նրանք հնարավորինս արագ համաձայնության գան։

Իսկ Ռուսաստանն ու Իրանը, իրենց հերթին, պատրաստ են աջակցել, եթե ոչ անմիջական մասնակիցների հետաքրքրվածություն լինի, եզրափակել է Լավրովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ