Հեռավար կառավարման արդյունքը. Քնարիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Գյումրու կենտրոնի աղբով լցված աղբամանից և գրել.

«Հեռավար կառավարման արդյունքը:

Գյումրի, Կենտրոն»:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը սեփական որոշմամբ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես իրականացնում է հեռավար՝ առողջական վիճակի վատթարացման և անհապաղ բժշկական միջամտություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև փոխքաղաքապետների բացակայության պատճառով:

Փոխքաղաքապետ Լուսինե Սանոյանն արձակուրդում է, Հայաստանում չէ: Գյումրու մյուս փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, ինչպես հայտնի է, գտնվում է տնային կալանքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ