Ասում են՝ գրաֆիկից հետ եք ընկել. հասցնելո՞ւ եք. վարչապետն այցելել է Արթիկում հիմնանորոգվող և կառուցվող մանկապարտեզներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կառավարության ֆինանսավորմամբ Արթիկում հիմնանորոգվող և կառուցվող մանկապարտեզներ:

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 187 մլն դրամ:
Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար:

Արթիկում ընթացքի մեջ են «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2025 թվականին:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 793 մլն դրամ է, որը եւս հատկացրել է Կառավարությունը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ