Դատավոր Մեսրոպ Մակյանը փոխառության է հանձնել 54,000,000 ՀՀ դրամ,  նախորդ տարի 2 նվիրատվություն է ստացել՝ 14.000$ և 7278$ արժողությամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը նախորդ տարի երկու նվիրատվություն է ստացել՝ 14 հազար և 7 278 հազար դոլար արժողությամբ:

Մեսրոպ Մակյանի կենսագրությունից պարզ է դառնում նաեւ, որ նա 1999 թվականից մինչեւ հիմա զբաղեցրել եւ զբաղեցնում է պետական պաշտոններ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը 2019 թ. մարտի 31-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողով ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ դատավորը հարկային տարվա ընթացքում ձեռք է բերել 2,430,000 ՀՀ դրամ արժողությամբ 2 ավտոտնակ, ինչպես նաև 100,800,000 ՀՀ դրամով վաճառել է իր բնակարանը:

Մ. Մակյանը հարկային տարվա սկզբում փոխառության է հանձնել 54,000,000 ՀՀ դրամ, որի չափն անփոփոխ է մնացել հարկային տարվա ավարտին:

Դատավորի ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 22,000,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 44,600,000 ՀՀ դրամ:

ԱՄՆ դոլարով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 35,000 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 32,000 ԱՄՆ դոլար:

2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ դատավորը ստացել է 8,202,171 ՀՀ դրամ, ինչպես նաև 29,000,000  ՀՀ դրամ՝ որպես տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, 14,000 և 7,278 ԱՄՆ դոլար՝ որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցներ, 100,800,000՝ որպես գույքը օտարելուց ստացված եկամուտ: Այսպիսով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի տարեկան եկամուտը կազմել է 138,002,171 ՀՀ դրամ:

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում` որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, կազմ-տեսչական բաժնի գլխավոր խորհրդատու, այնուհետև` նույն բաժնի պետի տեղակալ:

2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Դիակոնիա» հայ-շվեյցարական բարեգործական հիմնադրամում` որպես իրավախորհրդատու:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի դատավոր:

2009 թվականից մինչև 2013թ. աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2009 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ