Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Սինվարի ոչնչացումը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պաշտոնապես հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Յահյա Սինվարի ոչնչացման լուրը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Իսրայելի պաշտպանության բանակն ու Անվտանգության ընդհանուր ծառայությունը հաստատում են, որ մեկ տարվա հետապնդումից հետո երեկ՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ին, Իսրայելի հարավային հրամանատարության զինվորները վերացրել են ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Յահյա Սինվարին։ Դա տեղի է ունեցել Գազայի հատվածի հարավում իրականացրած գործողությունների ընթացքում։ Յահյա Սինվարը հոկտեմբերի 7-ին ծրագրել և իրականացրել էր ջարդ, քարոզում էր իր մահաբեր գաղափարախոսությունը և՛ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում, ինչպես նաև պատասխանատու է եղել բազմաթիվ իսրայելցիների սպանության և առևանգման համար, – ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ